Թուրք կուսակցապետի նախապայմանները Հայաստանին

turq

  Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP-ՄՄԿ) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է  ՀՀ-Թուրքիա երկխոսության թեմային և արցախյան հիմնախնդրին։ 

Հիշեցնելով «Շուշիի հռչակագրի» վավերացման վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանին ներկայացված օրինագիծը՝ նա ասել է. 

«Հռչակագիրը նպատակ ունի ավելի ամրապնդել և խորացնել Թուրքիայի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները, ինչը շատ ճիշտ է։ Մենք, որպես «Մեծ միություն» կուսակցություն, լիովին աջակցում ենք դրան»։

Դեսթիջին հայտնել է, որ իր կուսակցությունը սատարում է Ադրբեջանի հետ ձեռնարկվող բոլոր քայլերը։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի իշխանությունների քողարկված նախապայմանների մասին ասել է հետևյալը։ 

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ կասեցվեն կարգավորման փորձերն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը Ղարաբաղի օկուպացրած ողջ տարածքներից դուրս չի եկել և չի հրաժարվել Թուրքիային ուղղված ցեղասպանակության անհիմն պնդումներից»։

Ըստ թուրք կուսակցապետի, եթե Հայաստանը ցանականում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է 2 կարևոր քայլ անի.

«Առաջին՝ հրաժարվի Ղարաբաղի բռնազավթած ողջ տարածքներից։ Եվ երկրորդ՝ հրաժարվի այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումներից։

Առանց դրանցից հրաժարվելու կարգավորման գործընթացը ոչ առողջարար կլինի, ոչ էլ՝ երկարաժամկետ: Կգա ապրիլի 24-ը, կրկին հայտարարություն կանեն և արդյունքում գործընթացը նորից կդադարի։ Ուստի, ի սկզբանե պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։ 

Աղբյուր`    Ermenihaber.am
Goril

 

Ձեզ կհետաքրքրի...