ԱԺ-ն միաձայն ընդունեց զինծառայողի զոհվելու դեպքում ֆինանսական հատուցում ստացող անձանց շրջանակն ընդլայնող նախագիծը

Pokhhatucum

  Ազգային ժողովը միաձայն ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է ամրագրել, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված, ծնողներ, կին կամ զավակներ չունեցող զինծառայողների դեպքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նախատեսված ֆինանսական հատուցումը պետք է հավասարաչափ բաշխվի զինծառայողի հարազատ եղբոր և քրոջ  միջև: Եթե կան եղբայրներ կամ քույրեր, այս դեպքում նույնպես հատուցումը պետք է տեղի ունենա հավասարաչափ:

Հատուցում է նախատեսված նաև այն անձի համար, որը զոհված զինծառայողի հետ համատեղ ունի զավակ: Համատեղ զավակ ունեցող, սակայն ամուսնալուծված կինը չի կարող համարվել շահառու:

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...