Թուրքիայում կանայք թավաներով ու կաթսաներով են բողոքել գնաճի դեմ
Թուրքիայում կանայք բողոքի յուրատեսակ ակցիա են իրականացրել վերջին ամիսներին գրանցված աննախադեպ գնաճի դեմ:
Կանանց խուրհուրդների պլատֆորմ անվանումով կազմակերպության նախաձեռնությամբ Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կաթսաներով ու թավաներով փողոց դուրս եկած կանաք իրենց բողոքն են արտահայտել երկրում կյանքի թամկացման դեմ:
Նշվում է որ կանանց խումբը ցանկացել է հավաքն իրականացնել շրջանի հրապարակում, սակայն ոստիկանները խոչընդոտել են դրան՝ պատճառաբանելով, որ կանանց ձեռքին առարկաներ կան, որոնք կարող են մարդկանց վնասվածքներ հասցնել:
Կանայք իրենց ակցիան անցկացրել են փողոցում երգի, պարի ու ոստիկանական պատի ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ ըստ Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ երկրում 2021-ին գրանցվել է ռեկորդային 36.08 տոկոսանոց գնաճ: