Թուրքական թերթը Ռուսաստանի 10 շրջաններն անվանել է «թյուրքական հանրապետություններ»

10 shrjanner

  Թուրքական մամուլում շարունակում են տարածում գտնել պանթյուրքիստական և հակառուսական տրամադրությունները:

Այս անգամ թուրքական «Karar» թերթը վերլուծական հրապարակում է արել, որտեղ ներկայիս Ռուսաստանի Դաշնության 10 շրջաններն անվանել է թյուրքական ինքնավար հանրապետություններ։ Այդ ցանկում ներառվել են Ռուսաստանի հետևյալ շրջանները՝ Թաթարստան, Բաշկիրիա, Չուվաշիա, Տուվա, Յակուտիա, Ալթայ, Կաբարդինո-Բալկարիա, Դաղստան, Խակասիա և Կարաչայ-Չերքեզիա:

Ուշագրավ է, որ նույն հրապարակման մեջ թյուրքական ինքնավար մարզ է որակված Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը:

Հիշեցնենք, որ թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը ներկայացնող «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին էր նվիրել «թյուրքական աշխարհի» քարտեզը, որը ներառում էր Ռուսաստանի մի շարք թյուրքաբնակ շրջաններ:

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...