Արևմուտքը կդավաճանի ցանկացած պահի, ցանկացած մեկին՝ նույնիսկ իր սեփական արժեքներին. Լավրով

Lavrov

 «Մենք դժվարություններ ենք հաղթահարել մեր պատմության ողջ ընթացքում։ Մենք դուրս կգանք ճգնաժամից առողջ հոգեբանությամբ։  Մենք պատրանքներ չենք ունենա, որ Արևմուտքը, երբ խոսում է իր արժեքների մասին, հավատում է իր հմայքներին, և մենք պատրանքներ չունենք՝ Արևմուտքը կդավաճանի ցանկացած պահի, կդավաճանի ցանկացած մեկին, կդավաճանի իր սեփական արժեքներին.  որտե՞ղ եք տեսել, որ մասնավոր սեփականության իրավունքը ոտնահարված լինի երկու մատի սեղմումով»,- այսօր՝ մարտի 10-ին, Անթալիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին, և ընդգծել, որ ՌԴ-ն ամեն ինչ կանի, որպեսզի որևէ ձևով կախված չլինի Արևմուտքից՝ հատկապես այն ոլորտներում, որոնք վճռորոշ դեր են խաղում իր ժողովրդի համար։  

 

civic.am

Ձեզ կհետաքրքրի...