ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը ՌԴ-ից պահանջել է դադարեցնել ռազմագործողություններն Ուկրաինայում

Turqiayi nerkayacucich

 ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունները որակել է «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում»։ 

Նա նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ կապված «Ուկրաինայի հումանիտար աղետի հետ»։

Ըստ Սինիրլիօղլուի` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ պատերազմը պիտի դադարեցվի օր առաջ:

Նա ընդգծել է, որ «միջազգային հանրությունը չի կարող համակերպվել Ռուսաստանի գործողությունների հետ և պետք է ամեն ինչ անի Ուկրաինայի ժողովրդին օգնելու համար»։

Թուրք պաշտոնյան նաև շեշտել է, որ հրադադարի հաստատման համար Թուրքիան գործի է դնելու իր դիվանագիտական ​​բոլոր լծակները։

 

Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...