Իրանի նախագահը պատրաստվում է այցելել Հայաստան

Iran HH

 Հայաստանի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մայիսի 27-ից 30-ը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Իրանի կառավարության մի շարք ներկայացուցիչների հետ։ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թումանյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար, Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալի Աքբար Մեհրաբյանի, նավթի նախարար Ջավադ Ուջիի և փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարիի հետ։

Հաղորդվում է, որ Իրանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման եւ ներդրումային ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունները։ Կողմերը քննարկել են նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի Հայաստան այցի կազմակերպման հարցը։ Իրանի նավթի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են գազի եւ էներգետիկայի ոլորտներում երկկողմ եւ տարածաշրջանային երկարաժամկետ համագործակցությանն առնչվող հարցեր։

Rusarminfo

Ձեզ կհետաքրքրի...