Թուրքիան հերթական ռազմագործողությունն է սկսել Իրաքի հյուսիսում
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր ռազմական գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Գործողությանը ներգրավված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ և օդուժ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ ինքնաթիռները հաջողությամբ գրոհել են PKK-ի ապաստարանները, բունկերները, թունելները, քարանձավներն ու պահեստները։
Նշվում է, որ թուրքական օդուժի կողմից ՔԲԿ-ի դիրքերի պահեստների, թաքստոցների ու բունկերների ուղղությամբ իրականացված ավիահարվածներից հետո տարածք են մտել նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներ: