Ռուսական զորքերը սկսել են հիմնական մարտը Դոնբասի համար. Զելենսկի
Զելենսկին իր երեկոյան ելույթում հայտարարել է.
«Ռուսական զորքերը սկսել են հիմնական մարտը Դոնբասի համար, որը նրանք այդքան երկար էին նախապատրաստում»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ ռուսական զորքերի զգալի մասը կենտրոնացված է այնտեղ հարձակման համար:
«Անկախ նրանից, թե որքան զինվորներ կլինեն այնտեղ, մենք կպաշտպանվենք: Մենք կկռվենք: Մենք չենք հրաժարվի Ուկրաինային պատկանող ոչ մի տարածքից ու ոչնչից», — ասել է Զելենսկին:
Նա նշել է, որ արևելքում և հարավում ռուսական զորքերը վերջին շրջանում փորձում են հարձակվել շատ ավելի մտածված, քան նախկինում։
«Նրանք թույլ տեղ են փնտրում մեր պետության պաշտպանության հարցում, որպեսզի գտնեն դա ու գնան այնտեղ իրենց հիմնական ուժերով»,- հավելել է Զելենսկին։