Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Odanavakayanum

 Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, համագործակցելով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների հետ, ապրիլի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձած 22-ամյա Էդգար Ն.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կհետաքրքրի...