Ադրբեջանական պրոպագանդան սկսել է արշավը Փաշինյանի մոսկովյան այցի դեմ: Սա անուղակի կարող է լինել այն բանի նշան, որ այցը չի «արդարացրել» Ադրբեջանի սպասելիքները կամ հույսերը

Badalyan

 Արդարացրե՞լ է արդյոք հայկական կողմի սպասելիքներ: Այդ հարցի առնչությամբ պատկերը հարաբերական է: Ինչպես արդեն առիթ ունեցել եմ գրելու, Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունը ընդհանուր առմամբ գնահատում եմ բալանսավորված, առավել եւս այն իրավիճակում, որ առկա է այսօր Ուկրաինայի շուրջ: Գուցե դետալ է, սակայն օգտակար եմ համարում եւ այն, որ չեղավ համատեղ ասուլիս, որտեղ կարող էին հնչել սադրիչ հարցեր, կամ ՌԴ նախագահը կարող էր անել բաց կոշտ հայտարարություններ Ուկրաինայի, Արեւմուտքի հասցեին, եւ բոլորովին ցանկալի չէր, որ դա հնչեր Հայաստանի վարչապետի հետ համատեղ հարթակում:
Եթե որեւէ մեկը կարծում էր, թե Հայաստանի վարչապետը գնալու եւ գրողի ծոցն էր ուղարկելու Պուտինին, կամ գրողի ծոցն էր ուղարկելու եւ չէր գնալու, դա իհարկե կարծիք է, բայց քաղաքականության հետ ընդհանուր ոչ մի բան չունեցող:
Ամբողջ հարցն այն է սակայն, որ ընդհանուր առմամբ բալանսավորված հայտարարությունն ինքնին դեռ քիչ է եւ առանցքայինը այն աշխատանքն է, որ ենթադրելու է հետագա ժամանակը: Ի վերջո պարզ է, որ ռուսական կողմը ձգտելու է ստանալ իր համար առավելագույնը, հայկական էլ բնականաբար ձգտելու է պահպանել այդ թեկուզ հարաբերական բալանսը, եւ իհարկե իր հերթին փորձել հասնել առավելագույնին:
Այդ ամենը կախված է նրանից, թե ինչքան կլինի «Պուտինից ներքեւ» մակարդակներում հայկական կողմի արդյունավետ աշխատանքի կարողությունը: Իսկ այստեղ հայկական կողմի համար իրավիճակը բավականին խրթին է ավելի քան տասնամյակ, մի շարք պատճառներով, ընդ որում թե ներռուսական, թե ներհայկական: Բայց, ինչքան էլ տարօրինակ չհնչի, այն, որ Ռուսաստանն այսօր «նեղն» է, որոշակիորեն կարող է լինել հայկական կողմի համար այդ իմաստով օգտակար գործոն:

Ձեզ կհետաքրքրի...