Եթե Հայաստանը հրաժարվի հինգ հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղության պայմանագրի ստորագրումից, ապա մենք պաշտոնապես կհայտարարենք, որ չենք ճանաչում նրանց տարածքային ամբողջականությունը. Ալիև

Aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում իր ելույթի ժամանակ ասել է, որ կոչ է անում բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

Նրա խոսքով, Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ այն հինգ կետերի հիման վրա, որոնք փոխանցվել են Երևանին։

«Եթե Հայաստանը հրաժարվի հինգ հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղության պայմանագրի ստորագրումից, ապա մենք պաշտոնապես կհայտարարենք, որ չենք ճանաչում նրանց տարածքային ամբողջականությունը», — մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները Ալիևի խոսքերը։ Ալիեւը եւս մեկ անգամ հայտարարեց Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնությունների մասին. Նրա խոսքով, խորհրդային ղեկավարությունը «Զանգեզուրը (Հայաստանի Սյունիքի մարզը-խմբ.) առանձնացրել է Ադրբեջանից եւ հանձնել Հայաստանին»։ Ալիեւը կոչ է արել ադրբեջանցիներին միջազգային հանրությանը տեղեկացնել «Ադրբեջանի նկատմամբ իրականացված անարդարությունների մասին»։

Ձեզ կհետաքրքրի...