Պատրաստ եմ համատեղ ջանքեր գործադրել համագործակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար. Սի Ծինփինը՝ Վահագն Խաչատուրյանին

Chaninast

 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Վերջին տարիներին նկատվում է հայ-չինական հարաբերությունների կայուն և հաստատուն զարգացում, երկու երկրների միջև համագործակցությունը հիմնորեն առաջ է ընթանում տարբեր ոլորտներում։

Մեծ կարևորություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել՝ Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական և համագործակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:

Ձեզ կհետաքրքրի...