Լեհաստանը հրաժարվել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց
Լեհաստանը ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումներ չի անի: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության՝ ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով լիազոր Պյոտր Նաիմսկին:
Նրա խոսքով՝ հրաժարվելով գազի դիմաց ռուբլով վճարելուց՝ Լեհաստանը պատրաստ է հնարավոր ռիսկերին:
«Մենք ի վիճակի ենք ցանկացած պահի և անհրաժեշտության դեպքում հրաժարվել գազի մատակարարումներից: Մենք պատրաստ ենք նրան, որ ռուսական կողմը կարող է դադարեցնել մատակարարումները»,- եզրափակել է նա: