Խոշոր ավտովթար՝ Երևանում, բախվել են Lexus RX350-ը և Toyota RAV4-ը. 5 վիրավորներից 2-ը.

Avtovtar

 Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Թամանցիների փողոցի թիվ 47 էլ.սյան դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 40-ամյա Սեդրակ Մ-ի վարած Toyota RAV4 մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 31-ամյա Մհեր Մ-ի վարած Lexus RX 350 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Մհեր Մ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Շենգավիթ» ԲԿ. իսկ Toyota-ի վարորդ Սեդրակ Մ-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Ելենա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, իսկ Սեդրակ Մ-ի մյուս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 3-ամյա Ռոզի Մ-ն և 8-ամյա Անի Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գագիկ Եսոյանն ու Հասմիկ Մուրադյանը։ 

 

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի    shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...