Ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում կարող են օգտագործել ռուսական «Мир» տեսակի բանկային քարտեր

MIR

  Այսուհետև ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում կարող են օգտագործել «Мир» տեսակի բանկային քարտեր: Այդ մասին հյատնում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Նուրեդդին Նեբաթին հայտնել է, որ այս պահի դրությամբ «Мир» քարտերով գործարք անող թուրքական բանկերի թիվը կազմում է 15%: Ըստ նախարարի առաջիկայում նմանատիպ բանկերի առաջիկայում կաճի: 

Աղբյուրը նաև տեղեկություններ է հաղորդել Ռուսաստանից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թվի վերաբերյալ:

Անցյալ  տարի Թուրքիա այցելած զբոսաշրջիկների 19 տոկոսը կազմել են ռուսները,  12,5  տոկոսը՝ գերմանացիները, 8,3 տոկոսը՝ ուկրաինացիները:

2019թ.-ին Թուրքիա էր այցելել 51.7 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ: 2019-ին Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը անցել էր 7մլն-ը: 

 

Ermenihaber.am

 

Ձեզ կհետաքրքրի...