Միրզոյանն ու Բլինքենը միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրելու

Depi AMN

  Հայաստանն ու ԱՄՆ-ն քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության մասին հուշագիր են ստորագրելու։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքից։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Պետքարտուղարությունում հանդիպելու են պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Պետքարտուղար Բլինքենը և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Պետքարտուղարությունում ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։ Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ մայիսի 2-6-ը նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին։ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։ Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։

Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...