Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիայի վերընտրված նախագահ Էմանուել Մակրոնի միջև կայացել է հեռախոսազրույց:
Կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ:
Խոսվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Թուրքիայի կողմից ձեռնարկվող քայլերի մասին:
Բացի այդ Էրդողանն էլ շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ տանելու կապակցությամբ: