Աբդոլլահիանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Abdulahyan

 Մայիսի 14-ին Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Պաշտոնյաները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը: Մատնանշելով երկու երկրի նախագահների հանդիպումը և այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Աբդոլլահիանն ընդգծել է, որ դրանց կատարումը Թեհրանի և Բաքվի օրակարգում են:

Անդրադառնալով ECO-ի՝ Բաքվում կայանալիք նիստին՝ Իրանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ այն կնպաստի կազմակերպության գործունեության զարգացմանը: Բայրամովն իր հերթին ընդգծել է հարաբերությունների զարգացման և փոխայցերի շարունակման անհրաժեշտությունը: Ադրբեջանի արտգործնախարարը կարևոր քայլ է անվանել Ղարաբաղի վերակառուցման գործընթացում իրանական ընկերությունների մասնակցությունը: Ըստ IRNA-ի՝ Բայրամովը նաև հայտնել է, որ շուտով այցելելու է Իրան:

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...