Լոմով հարվածել են գլխին. Երևանում կանչով ժամանած բժշկին և վարորդին ծեծի են ենթարկել
Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանում Գումի շուկայի մոտակայքերում քաղաքացիները ծեծի են ենթարկել շտապ օգնության կանչով ժամանած ծառայության բժշկին և վարորդին:
«Գնացել են կանչի, օգնությունը ցուցաբերել են: Շենքից դուրս գալուց հետո հարձակվել են բժշկի վրա, լոմով հարվածել են գլխին: Հիմա հետազոտվում է բժիշկը, սպասում ենք հետազոտության պատասխաններին: Վարորդին նույնպես հարվածներ են հասցրել, բայց այդքան լուրջ չէ նրա դեպքում»,- ասաց Ստեփանյանը:
Ծառայությունը արդեն դիմել է նաև ոստիկանություն:
Դեպքին անդրադարձել է նաև Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը: Ֆեսբուքյան իր էջում Սիմոնյանը գրառում է կատարել նշելով, որ նման դեպքերը արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի: