ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրան-Շոմալ նոր ավտոմայրուղի. Սանոսյանին է ներկայացվել ճանապարհների և թունելների կառուցման իրանական փորձը
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ԻԻՀ Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմիի ուղեկցությամբ այցելել են Թեհրանից դեպի Կասպից ծով ձգվող Թեհրան-Շոմալ նոր ավտոմայրուղի, որտեղ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում։
Այն ամբողջությամբ նոր մայրուղի է՝ բաղկացած բազմաթիվ կամուրջներից և թունելներից։
Նախարարին են ներկայացվել իրականացված և նախատեսվող աշխատանքները, նման բարդության ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման իրենց փորձը և ոլորտում իրանական ընկերությունների գրանցած հաջողությունները։