Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն անդրադարձել է արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ շրջանառվող խոսակցություններին

Chakhoyan

«Ֆեյսբուք»-ի իր էջում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է.

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին լուրջ դեմքով խոսող Իշխան Սաղաթելյանին պետք է հիասթափեցնեմ՝ չեն լինելու ո՛չ արտահերթ ընտրություններ և ո՛չ էլ վարչապետի հրաժարական։

Ստիպված եմ հիշեցնել օրեր առաջ արածս հայտարարությունը. վարչապետի հրաժարականի, արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։

Վերահաստատում եմ՝ էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք»։

Ձեզ կհետաքրքրի...