Չակերտներն ավել չեմ կարող բացել, բայց այն, ինչ արվում է, պարզապես հակապետական գործունեություն է. Վլադիմիր Վարդանյան

Maruqyan

  «Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ով ի պաշտոնե կոչված է ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը, չի կատարում իր պարտականությունները։ Ընդհակառակը, ամեն ինչ անում է, որ այդ պարտականությունները չկատարվեն»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նրա խոսքով՝ խորհրդարանը ստեղծվել է, որպեսզի հասարակության մեջ բախումը վերածի քաղաքակիրթ բանավեճի Ազգային ժողովում։

«Ես անկեղծ, չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ է ընդդիմության քաղաքական օրակարգը։ Մի բան է ինձ համար հստակ, ամեն անգամ, երբ դուք գոռում եք՝ Հայաստանն առանց այսինչ էթնիկ խմբի ներկայացուցչի, Ադրբեջանի ներկայացուցիչները ՄԱԿ-ի միջազգային դատարանում նոր արհեստածին փաստաթուղթ են դնում իրենց հայցի մեջ՝ սրանով իսկ վնասելով թե մեր հայցի ճակատագիրը, թե հնարավոր առավել բարենպաստ լուծումները կարգավիճակային հարցերով։ Չակերտներն ավել չեմ կարող բացել, բայց այն, ինչ արվում է, պարզապես հակապետական գործունեություն է»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Ձեզ կհետաքրքրի...