Եվրախորհուրդն արցախյան խնդրում խստացնում է դիրքորոշումը. hhpress

Gorcyntac

   Եվրոպական միությունը շատ արագ պատասխանեց մայիսի 22-ի բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հարակից դիրքում պաշտոնական Բաքվի կազմակերպած սադրանքին: Առաջին հանրապետության օրը Ադրբեջանը դիպուկահարի կրակոցով «պատասխանեց» Շառլ Միշելի, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարության եւ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններին, որոնք շտապել էին իրենց գոհունակությունը հայտնել Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցություններին հաջորդած հայ-ադրբեջանական սահմանային երկկողմ հանդիպման վերաբերյալ: Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանի մահից երեք օր անց Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի անունից Խորհրդի խոսնակը տարածեց հայտարարություն, որն էականորեն տարբերվում էր այս կառույցի՝ ավանդաբար հղվող դիվանագիտական էթիկայի պահանջներին խիստ համապատասխանող եւ չեզոք հայտարարություններից: Շառլ Միշելը, կարեւորելով սահմանին կայունության եւ անվտանգության պահպանումը, շեշտել է, որ հակամարտության լիարժեք կարգավորման համար պետք է անդրադառնալ նրա արմատներին: Այլ կերպ ասած՝ Եվրոպական խորհրդի նախագահը հստակ ասում է, որ պետք է լուծում տրվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, որը հակամարտության հիմքն է: Այնուհետեւ Շառլ Միշելը թափանցիկ եւ կոշտ քննադատության սլաքը միանշանակ ուղղում է Ադրբեջանի կողմը: Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդրին, Եվրախորհրդի նախագահն ասել է. «Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Ցավալի է, որ շահարկումներ են արվում հակառակի շուրջ»: Հայտարարության այս դրույթը միանշանակ ուղղված էր Ադրբեջանի նախագահին, որը բրյուսելյան վերջին հանդիպումից հետո հրապարակային ելույթներում հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» արդեն իրականություն է դարձել: Իլհամ Ալիեւը նախկինում էլ պարբերաբար կրկնում էր այդ հայտարարությունը, բայց սովորաբար արցախյան հիմնախնդրով յուրաքանչյուր հանդիպումից հետո նրա արած նույնաբովանդակ նման խոսքերին չէին հետեւում եվրոպական կառույցների եւ միջնորդների դիվանագիտական լեզվի կանոններին հակասող հասցեական կոշտ արձագանքները: Միանշանակ է, որ Եվրախորհրդի ղեկավարը կառույցի ներկայացուցչի միջոցով տարածած հայտարարությամբ պատասխանում է իր նախաձեռնած եռակողմ բանակցությունների եւ դրան հետեւած երկկողմ հանդիպման ձեռքբերումները ադրբեջանական նշանառուի կրակոցով արժեզրկելու՝ պաշտոնական Բաքվի ակնհայտ միտումնավոր քայլին:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.    hhpress

Ձեզ կհետաքրքրի...