Վնասվածքները հիմնականում եղել են հարվածի հետևանք. նախարարն անդրադարձավ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի միջադեպին

Proshyan

  Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով բժշկական կենտրոններ դիմած անձանց, այդ թվում` ոստիկանների վնասվածքները հիմնականում եղել են հարվածի արդյունք:

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Նախարարն ընդգծեց, որ բժշկական կենտրոններ դիմածների մեծամասնությունը եղել են ոստիկաններ: «Բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնությունը: Հիմնականում մոտ 70 տոկոսն առավոտյան արդեն իսկ դուրս է գրվել: Սակայն ունեցել ենք մի քանի ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողներ, նրանք ընթացքում ևս անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել են և դուրս գրվել: Ունենք մեկ քաղաքացի, որը վիրահատվել է, այդ քաղաքացու վիճակն այս պահին բավարար է, լավացման ընթացքի մեջ է, հույս ունենք, որ մոտակա օրերս դուրս կգրվի»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե այդ անձինք ինչի՞ արդյունքում են տուժել՝ Ավանեսյանն ասաց. «Հիմնականում եղել են հարվածների արդյունքում ստացված վնասվածքներ: Եղել են մանր պատռվածք ունեցող փոքրաթիվ անձինք»:

Ձեզ կհետաքրքրի...