Բարձր պրոֆեսիոնալիզմն իմ նշաձողն է. Վարդապետյանը՝ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածության մասին

Dataxaz

  Աննա Վարդապետյանը, ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրելու է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, վստահեցնում է, որ բոլոր պաշտոններում իր համար նշաձողը եղել է պրոֆեսիոնալիզմը, այս դեպքում ևս իր նշաձողը դա է: Վարդապետյանը կարծում է, որ իր գիտելիքները հնարավորություն կտան իրեն արդարացնել հանրային ակնկալիքն իր առաջադրումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Վարդապետյանն այս մասին ասել է խորհրդարանում ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես ստացել եմ առաջարկ: Խնդրել եմ մեկ օր մտածելու ժամանակ և համաձայնվել եմ: Կարծում եմ՝ կշռադատված, առանց էմոցիաների որոշում կայացնելու համար գոնե 24 ժամն անհրաժեշտ է: Ցանկացած կարևոր որոշումից առաջ ես այդ 1 օրը վերցնում եմ»,-ասաց Վարդապետյանը:

Խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը եղել է միմյանց հետ ծանոթանալու համար: Անդրադառնալով այդ պաշտոնի համար նշաձողին՝ Վարդապետյանն ասաց.«Բոլոր պաշտոններում ինձ համար նշաձողը եղել է պրոֆեսիոնալիզմը: Այս դեպքում ևս բարձր պրոֆեսիոնալ նշաձողն է ինձ համար»:

Նրա խոսքով՝ ահռելի պատասխանատվություն է զգում: «Եվ այդ պատասխանատվությունը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ Գլխավոր դատախազի պաշտոնում երբևէ կին թեկնածու չի առաջադրվել: Այդ հանգամանքը ևս լրացուցիչ ակնկալիք, պատասխանատվություն ու նշաձող է պահանջում: Պատասխանատվությունն ահռելի է: Ես զգում եմ այդ պատասխանատվությունը ու կարծում եմ, որ իմ գիտելիքները հնարավորություն կտան ինձ՝ արդարացնելու հանրային ակնկալիքը այս առաջադրումից և նշանակումից»,-ասաց Վարդապետյանը:

Անդրադառնալով գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ նա ասաց, որ Դավթյանի պրոֆեսիոնալիզմը թույլ է տվել համակարգը 2018  թվականից հետո մաքսիմալ պրոֆեսիոնալ, ապաքաղաքական և ինքնավար դիրքում պահել՝ ընդգծելով, որ նշաձողը պետք է պահել և ավելի բարձրացնել:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում  Արմենպրես

Ձեզ կհետաքրքրի...