Ողբերգական դեպք` Արարատում. 18-ամյա տղան մահացել է
Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնելկ է Շահումյան գյուղ, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։15-ի սահմաններում նույն գյուղի Երևանյան փողոցի 2 հասցեի դիմաց գտնվող նույն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աբգար Զաքարյանին պատկանող կիսակառույց շինության տանիքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից Արարատի մարզի բնակիչ՝ 18-ամյա Գառնիկ Գ-ն վայր է ընկել և տեղում մահացել։
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։