Զոհված զինծառայողին նախագահը պարգևատրում է, իսկ ՊՆ-ն չի հայտնում` ինչպես է դեպքը տեղի ունեցել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հետմահու պարգևատրել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանին: Ժամկետային զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր, 19 տարեկան։ Բանակ էր զորակոչվել մոտ 1 տարի առաջ։
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի Փիլիպոսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է հրամանագրում: