Դոնալդ Թրամփը հայտնել է, թե հավատում են երկու սեռերի գոյությանը.
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում կայացած ուսանողական կոնֆերանսի ընթացքում ելույթ ունենալով՝ քննադատել է ԱՄՆ իշխանությունների գենդերային քաղաքականությունը՝ նշելով, որ կա միայն երկու սեռ՝ կան տղամարդիկ եւ կան կանայք։
«Նրանք հավատում են ձախ գենդերային գաղափարախոսությանը եւ թունավոր քննադատական ռասայի տեսությանը: Մենք հավատում ենք երկու սեռի. կան տղամարդիկ եւ կան կանայք: Երկու սեռ»,- ասել է Թրամփը, ինչն ընդունվել է բուռն արձագանքով ու ծափահարություններով։
Իր ելույթի ժամանակ նա նաեւ նշել է, որ Հանրապետական կուսակցությունը «շուտով վերադարձնելու է երկիրը»։