Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչն այցելել է թուրք-հայկական սահման

Ayc sahman

   Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը որոշ պաշտոնյաների ուղեկցությամբ հուլիսի 24-ին այցելել է Կարս: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը անցակետ, այնուհետև եղել է Անիի ավերակներում: Քըլըչը Կարսում որոշ հանդիպումներից հետո լքել է քաղաքը: Նրա այցն ու հանդիպումներն անցել են մամուլի համար փակ ռեժիմով: 
Հուլիսի 3-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայ-թուրքական սահմանին՝ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի մոտ, արդեն 20 օր է՝ ինչ ականազերծման աշխատանքներ են ընթանում, որոնք, ըստ աղբյուրի, իրականացնում է իսրայելական ընկերությունը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան լրատվամիջոցների հարցմանը, հայտնել էր, որ հայկական կողմն ականազերծման աշխատանք չի իրականացնում:
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...