Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում կրակոցների հետևանքով 6 մարդ է մահացել, այդ թվում՝ մեկ ոստիկան
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում կրակոցների հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մի ոստիկան, ևս երկու ոստիկան վիրավորվել է:
Հաղորդվում է, որ զոհվածներից երկուսը հարձակվողներն են, երեքը՝ քաղաքացիական անձինք:
Կրակոցները սկսվել են գերեզմանատան տարածքում և շարունակվել սուպերմարկետներից մեկի մոտ:
Հարձակվողների մտադրությունները հայտնի չեն, բայց իշխանությունները բացառում են ահաբեկչության վարկածը:
azatutyun.am