26-ամյա վարորդը Երեւանում ավտոմեքենայով բախվել է պատին. նա եղել է ոչ սթափ վիճակում.
Երեւանում, այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Շահբազյանը իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի հին ճանապարհին բախվել է պատին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա․ Շահբազյանի վիրավորվել է, որին պարեկները նախ իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփի անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած)։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։