Առևանգել են Հաջաթյանին. shamshyan
SHAMHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 31-ին, ոստիկանության տարածքային բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Մ․ Հաջաթյանը, ով հայտնել է որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, իրենց գյուղից դեպի մարզ տանող ճանապարհին առևանգել են իր աղջկան՝ 25-ամյա Կ․ Հաջաթյանին։ Ահազանգով մեկնած ոստիկաններին հայրը հայտնել է, որ իր աղջկան առևանգել է Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Ա․ Բոզոյանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կ․ Հաջաթյանին և Ա․ Բոզոյանին հայտնաբերելու ուղղությամբ։
shamshyan.com