Կյանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ, մագնիսական-ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը
Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար, մագնիսական-ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նրա գյուտը հեղափոխական նշանակություն ունեցավ բժշկության ասպարեզում, որի շնորհիվ հնարավոր դարձավ զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։ Ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից մինչև բուժում, դժվար է պատկերացնել առանց Դամադյանի հայտնագործության: Խաղաղությու՛ն հոգուդ, հարգարժան դոկտոր…»,- գրել է Ավանեսյանը։