Շուրջ 30 ժամից բոլորիս աչքի առջև պատմություն է կերտվելու
Տիեզերք/Space
Եվ հանկարծ չմտածեք, թե սրանք չափազանցված խոսքեր են ))
NASA-ի Artemis-1 առաքելության մեկնարկով, կարելի է ասել, դրվում է մարդու` միջմոլորակային քաղաքակրթություն դառնալու առաջին քայլերը
Ճիշտ է` վաղվա մեկնարկը, որի շրջանակում առաջին անգամ օգտագործվող SLS հրթիռով Լուսնի ուղեծիր է ուղարկվելու առաջին անգամ օգտագործվող Orion տիեզերանավը, մեծամասամբ փորձնական բնույթի է, սակայն, եթե այն հաջող ընթանա, ապա մեծ է հավանականությունը, որ արդեն 2025 կամ 2026 թվականին բոլորս միասին ուղիղ եթերով դիտենք (գուցե և մեր մեկնաբանությամբ ), թե ինչպես է մարդը ավելի քան կես դար անց կրկին ոտք դնում Լուսնի վրա
Բայց այստեղ ամենաէականն այն է, որ ոտք է դնում մշտապես բնակելի կառույց, բազա, «ֆորպոստ» (անվանեք ինչպես կուզեք ) ստեղծելու մտադրությամբ:
Մարս «բռնվիր»` հաջորդը դու ես
Ահա այսպիսի բաներ… իրոք որ ֆանտաստիկ ժամանականերում ենք ապրում ))