Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք համապատասխան վարչությունում տեղյակ են, որ Հաղթանակ զբոսայգում ապօրինի «Чертово колесо» է կառուցվել

Koleso

 Երևանի քաղաքապետարանում այսօրվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք համապատասխան վարչությունում տեղյակ են, որ Հաղթանակ զբոսայգում ապօրինի «Чертово колесо» է կառուցվել։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը նշեց, որ տեղյակ են, այն շուտ է կառուցվել, մինչև հունիսը կառուցված է եղել. «Ոստիկանությունից էլ պետք է պատասխանեն, գրությունը եկել է»: Քաղաքապետը հանձնարարեց, որ մինչև հաջորդ գործակարգավարական նիստին դրա վերաբերյալ արձանագրությունը կազմված լինի:

Ձեզ կհետաքրքրի...