Երևանի մետրոպոլիտենի » Երիտասարդական » կայարանի արտաքին և ներքին լուսավորությունը արդիականացվել է
Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով ավարտվել են «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության արդիականացման աշխատանքները։
Շաբաթվա քրոնիկոն.
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 510 հազար 692 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2858 շարժակազմ, որից 556-ը երեք վագոնանի, 1330-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։
Նախատեսված ուղևորափոխադրումը 514 հազար 267 ուղևոր։
Կատարողականը՝ 99,3%
Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն: