Փարիզում․ Հեղինակավոր ճարտարապետը Երևանի քաղաքապետին է ներկայացրել քաղաքաշինական երկու խոշոր ծրագրերի հայեցակարգային առաջարկները

  Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES» ճարտարապետական կազմակերպություն, հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտին, ով ճարտարապետների խմբի հետ Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին:
? Հեղինակավոր ճարտարապետը Երևանի քաղաքապետին է ներկայացրել քաղաքաշինական երկու խոշոր ծրագրերի հայեցակարգային առաջարկները:
? «Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում և դրանք երկուսն էլ կներկայացվեն երևանցիների դատին` կդրվեն հանրային քննարկման:
? Նորագյուղ թաղամասն էլ դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը, ինչը ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը` այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին:

 

Ձեզ կհետաքրքրի...