Հայ մարմնամարզիկները դուրս են եկել BRICS-ի խաղերից՝ ադրբեջանցի դատավորի պատճառով
Մարմնամարզուհի Սիլվա Սարգսյանը ռուսական «Մատչ ԹիՎի»-ին պատմել է, որ սկզբում մրցույթի գլխավոր դատավոր է նշանակվել Հայաստանի ներկայացուցիչը, իսկ հետո նրան փոխարինել է Ադրբեջանից ժամանած դատավորը,- նշել է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Սարգսյանը։ BRICS խաղերում գեղարվեստական մարմնամարզության մրցումները կանցկացվեն հունիսի 20-22-ը Կազանում: Հիշեցնենք, որ բացման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 12-ին, մրցույթը կտևի մինչև հունիսի 23-ը։