Ապօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվել

Այսօր Երևանի Շիրակի 49 հասցեից երկու քաղաքացի է բերման ենթարկվել։ Նրանցից մեկը քարով հարվածել և կոտրել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին։
Բանն այն է, որ այս հասցեում տարիներ շարունակ ապօրինի կերպով շինարարական աղբավայր է գործածվել։
Մասնավորապես, Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ մայրաքաղաքին պատկանող մոտ 10.000 մ² մակերեսով հողատարածքում ոչ միայն ապօրինի վագոն-տնակ է տեղադրված եղել, այլեւ դրա բնակիչները հարակից տարածքը որպես վճարովի աղբավայր են գործարկել: Մեր տեղեկություններով, շինարարական աղբով բեռնված յուրաքանչյուր ավտոմեքենայի վարորդից, ըստ բեռնատարի ծավալի՝ գանձել են 1000-ից 5000 ՀՀ դրամ գումար՝ թույլատրելով աղբը բեռնաթափել այնտեղ։
Այսօր, սակայն, քաղաքապետարանը պայքարում է այդ երևույթի դեմ, ինչն էլ հարուցել էր բնակիչների դժգոհությունն ու միջադեպի պատճառ դարձել։ Կատարվածը այսօր անհարկի ուղղորդված շահարկումների տեղիք տվեց և օգտագործվեց որոշակի շրջանակների կողմից։ Մինչդեռ, ի՞նչ է իրականում տեղի ունեցել։
Դիտեք մանրամասները տեսանյութում
Skip to content
