Ուղղաթիռով Գորիսից Երևան տեղափոխված երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծանր
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նախօրեին ուղղաթիռով Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր»,- նշել է Դերձյանը և հավելել, որ սանավիացիայի միջոցով հնարավոր է եղել երեխային արագ տեղափոխել ու ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն:
Լիլիթ Դեմուրյան