Վերջին ամիսներին ԱՆ-ն սերտորեն համագործակցել է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ. Բադասյան

sert

 ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ:

«Վերջին մի քանի ամիսներին Արդարադատության նախարարությունը սերտորեն համագործակցել է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ։

Այս գործընկերության տրամաբանությամբ՝ 2020 թվականի մայիսի 13-ին դիմեցի Վենետիկի հանձնաժողով՝ առաջադրելով իրավական երեք հարց, որոնք վերաբերում են՝

1. 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված, սակայն չիրագործված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործմանը.
2. Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին.
3. Ինչպես նաև Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը, որը կասեցվել է համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության հիմքով։

Այսպիսով, Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակն ու դրանց համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին։

Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին և Վենետիկի հանձնաժողովին արդյունավետ համագործակցության և ներդրված ջանքերի համար, որոնք միտված են ստեղծված իրավիճակում եվրոպական ստանդարտներին համապատասխան՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու լեգիտիմ նպատակին»,- գրել է Բադասյանը։

ℹ️Վերջին մի քանի ամիսներին Արդարադատության նախարարությունը սերտ համագործակցել է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի…

Опубликовано Ռուստամ Բադասյան Rustam Badasyan Понедельник, 22 июня 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...