Խաչիկ Ասրյանը խոստանում է բազմահազարանոց հանրահավաք
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային քրիստոնյա կուսակցությունը հայտարարություն է տարածել։
Խաչիկ Ասրյանի ղեկավարած կուսակցությունը հայտարարում է, թե «հուլիսի 19-ին՝ ժամը 18:00-ից, Մասիս քաղաքում անց է կացնելու քաղաքական բազմահազարանոց 1-ին հավաքը (միտինգը)` «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոսով»։