Լոնդոնում ուսանող երկու հայ երիտասարդ դիմակներ են ուղարկել Հայաստան

Dimakner

Լոնդոնում ուսանող երկու հայ երիտասարդներ՝ Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները, միացել են Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին։
Նրանք իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի աշխատողների համար երեսպատման պաշտպանիչ  դիմակներ են արտադրում։ 30 000 դիմակի խմբաքանակն այսօր ուղարկվել է Հայաստան։
Երիտասարդները սկզբում դիմակները տպում էին իրենց դպրոցի 3D տպիչներով, այնուհետև քրաուդֆանդինգի շնորհիվ հայթայթած միջոցներով ստեղծեցին դիմակների սերիական արտադրության սարքավորում։
Դիմակները Հայաստանում կլինեն 10 օրվա ընթացքում։

Ձեզ կհետաքրքրի...