Նավթամթերքի մատակարարումների համաձայնագիր Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև
Հուլիսի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը և Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Նուրլան Նոգաևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը:
Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը՝ տեղեկացնում են արտաքին գործերի գերատեսչությունից։
1lurer.am