Huawei-ը Gentle Monster բրենդի հետ ստեղծել է ակնոց՝ որպես ականջակալի այլընտրանք:

Այն ունի խոսնակներ, որոնք տեղադրված են այնպես, որ օգտատերը հնարավորություն կունենա լսել շրջակա ձայները, իսկ մյուս մարդիկ չեն լսի ականջակալի ձայնը: Ակնոցը հնարավորություն է տալիս լսել երաժշտություն և խոսել հեռախոսով`առանց ականջները փակելու: