Ռուսաստանում ասֆալտը փլուզվել է, մեքենայի ուղևորները ընկել են եռացող ջրով փոսը. կան զոհեր Video

Ռուսաստանում ասֆալտը փլուզվել է, մեքենայի ուղևորները ընկել են եռացող ջրով փոսը. կան զոհեր   Video

Ռուսաստանի Պենզա քաղաքում LADA Largus ավտոմեքենան ընկել է տեղի խանութներից մեկի կայանատեղիում եռացող ջրով փոսը, կա 2 զոհ։ Ինչպես հայտնում է НТВ-ն՝  վարորդն ու ուղևորը հասցրել են մեքենայից դուրս գալ, սակայն չեն կարողացել դուրս գալ փոսից: Ավտոմեքենան և մարդկանց մարմինները դուրս են բերվել վերամբարձ կռունկով: Փոսն ընկած ավտոմեքենայից առաջ նույն ճանապարհով անցել է մեկ այլ մեքենա, որի վարորդը ժամանակին նկատել է գետնից բարձրացող գոլորշին և հեռացել:

«Դրանից հետո եկել են իրենք, մեքենան կայանել են այդ հատվածում, ինչից հետո ասֆալտը փլուզվել է»,- պատմել են ականատեսները։

auroranews.am