Բիզնեսի և այլ բնագավառի մարդիք շատ անգամ նաև պարտական են այն մտքերին և խորհուրդներին, որոնք զետեղված են այս անգին գրքերում։
Էրիկ Բյորն – «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»
Գրքում նկարագրվում է շփման հոգեբանությունը, մարդկային տարբեր խառնվածքները, որոնց հաճախ կարելի է հանդիպել գործարար միջավայրում կամ առօրյա շփման մեջ:
Սուն Ցզի – «Պատերազմի արվեստը»
Պատմության ռազմավարական մտածողություն կերտող լավագույն գրքերից մեկը, որն արդիական է բոլոր ժամանակներում։ Բազմաթիվ միջազգային բիզնես-դպրոցներում, ակադեմիաներում այս գրքով ուսուցանումը համարվում պարտադիր պայման:
Ալեքսանդր Սուվորով – «Հաղթելու գիտություն»
Ալեքսանդր Սուվորով՝ հրամանատար, ով պատմության մեջ անցել է որպես Ռուսական կայսրության հաղթական էջերի կերտող, հզոր առաջնորդ, ով պատերազմի ողջ ընթացքում առաջնորդում էր զորքին, համարում էր, որ հաղթանակը հոգեբանություն է, գնահատում էր նախաձեռնողականությունը, մեծ տեղ տալիս կազմակերպվածությանը և կարգուկանոնին:
Նիկոլո Մաքիավելլի – «Տիրակալը»
Մաքիավելլիի այս գրքում նկարագրվում է ղեկավարման հոգեբանությունն ու մեթոդաբանությունը՝ ղեկավարի համար կարևոր կետ համարելով ռեալիզմը:
Մաքիավելին գրում է. «Եթե տիրակալը ցանկանում է պահպանել իշխանությունը, պիտի ձեռք բերի բարուց ետ կանգնելու կարողություն և ըստ անհրաժեշտության օգտվի այդ ունակությունից»:
Օլեգ Տինկով – «Ինչպես դառնալ գործարար»
«Տինկով» բանկի հիմնադիր Օլեգ Տինկովի կողմից գրված գիրքը կարելի է համարել «դասագիրք» սկսնակ գործարարների համար։ Տինկովը համառոտ և կոնստրուկտիվ կերպով ներկայացնում է բանկի հիմնադրման պրոցեսը, պատմում նախկին բիզնեսների մասին և թե ինչ ճանապարհներով է դրանք հիմնել։ Գրքում հրաշալի կերպով ներկայացվում է ժամանակակից նորարարական մարքեթինգը:
Վլադիսլավ Դորոֆեև – «Աբրոմովիչի սկզբունքը․ Փող աշխատելու տաղանդը»
Խոշոր ձեռնարկատեր, օլիգարխ, մարդ, ով անցել է գործարարին բնորոշ զարգացման բոլոր փուլերը՝ սպեկուլյանտից մինչև մոնոպոլիստ: Գրքում մանրամասն նկարագրվում է Ռոման Աբրամովիչի պրագմատիկ մոտեցումները, բիզնես կայսրության հիմնումը, ողջ անցած ուղին: Աբրամովիչի կարողությունն այսօր գնահատվում է 13 միլիարդ դոլար:
Ռիչարդ Կոխ – «Մենեջեր 80/20»
Սա արդյունավետության մասին ամենագործնական գիրքն է՝ հիմնված տեսության վրա, ըստ որի՝ հիմնական գործողությունների 80%-ը բերում է 20% արդյունք, և ընդհակառակը գործողությունների 20%-ը բերում է 80% արդյունք: Այն կարելի է ընթերցել ժամանակ առ ժամանակ:
Լի Կուան Յու – «Երրորդ աշխարհից առաջին աշխարհի ճանապարհին»
Շատ կարճ ժամանակահատվածում ֆանտաստիկ արդյունքներ գրանցած պետություններից մեկի ղեկավարի՝ Սինգապուրյան հրաշքի հեղինակ Լի Կուան Յու-ի ֆենոմենը: Ինչպես գաղութացված փոքր պետությունը դարձավ երկրագնդի ամենահարուստ պետություններից մեկը: Խորհուրդ է տրվում կարդալ անկախ տարիքից, մասնագիտությունից և աշխատանքից:
Մարկոս Ավրելիուս – «Խորհրդածություններ»
Յուրաքանչյուր հաղթանակ, ձեռքբերում ենթադրում է մասնագիտական աճ, փոփոխություններ։ Ինչպես հարմարվել փոփոխություններին, եթե դրանք տրվում են մեծ դժվարությամբ։ Այս ամենի մասին գրված է հռոմեացի կայսր Մարկոս Ավրոելիուսի «Խորհրդածություններ» գրքում:
Геннадий Балашов – Размышления миллионера
Գենադի Բալաշով – «Միլիոնատիրոջ մտորումները»
Ուկրաինացի միլիոնատեր, անշարժ գույքի բիզնեսի մագնատ Գենադի Բալաշովը գրքում անդրադառնում է, թե ինչ սկզբունքների վրա է հիմնվում կարողությունը, ձեռնարկատերերն ինչ ռազմավարական մոտեցումներ են կիրառում խոշոր կապիտալի ձևավորման ճանապարհին։