Ծառուկյանը հրամայել է չպաշտպանել Վարդան Ղուկասյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի վերաբերյալ՝ նույն կուսակցության անդամների արձագանքները ոչ միայն կոշտ չէին, այլև բավականին մեղմ էին: Ասում են՝ ԲՀԿ առաջնորդը հորդորել է գնահատականներում չափը չանցնել՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար: Դա էր պատճառը, որ մի շարք ԲՀԿ-ականներ այսօր այդ շրջանակներում էին, ավելին, նույնիսկ խուսանավում էին կարծիք հայտնել կամ հերքել «Գյումրին թալանելու» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
mamul.am