Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Մրցույթի պայմաններից է, որ Հուշարձանը պետք է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքիյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգու՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցից դեպի Զաքիան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում: Հարթաքանդակը տեղադրվելու է բազալտե կրող հարթակի վրա, որը կարող է տարածվել դեպի այգու տարածքը ոչ ավելի, քան 120 սմ, ընդհանուր կոմպոզիցիայի մեջ նաև հնարավոր է ներառել ցայտաղբյուր: Հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված գործի հեղինակը պարգևատրվելու է 2 մլն դրամով: Մրցութային առաջարկությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2020 թ. հունվարի 15-ը: